ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ԱՐԱՄԸ ԳՆԱՑ ՎԱԲԱ՞ՆԿ

ԱՐԱՄԸ ԳՆԱՑ ՎԱԲԱ՞ՆԿ
28.02.2012 | 00:00

Արամ Զ. Սարգսյանի հայտարարությունը հիմնարար ձևով խառնշտորել է ՀԱԿ-ի «փորատակը»: Մեր տեղեկություններով` ՀԱԿ-ում նրան խնդրել են որևէ հայտարարություն չանել, կամ առնվազն սպասել երեք օր, մինչև իրենք կհրապարակեն ՀԱԿ-ի համամասնական ցուցակը, ուր, դարձյալ մեր տեղեկություններով, ՀԱԿ-ի «համայնքը» պետք է «ինքնաիրավչական» ահավոր պատկեր ունենար:
Ցուցակը, ըստ սիրելիության, անձնական հավատարմության, քծնողականության և ոչ գաղափարական առաջնահերթությունների վրա պետք է կառուցված լիներ, և այնպիսի ոչ առանցքային դեմքեր, ինչպիսին արտաքին քաղաքականության «խոր» գիտակ Վլադիմիր Կարապետյանը կամ մատենադարանիստ Արշակ Բանուչյանն են, շատ ավելի առաջնային հորիզոնականներում պետք է լինեին, քան ասենք` նույն ՀԱԿ-ի թմբկահարած Հրազդանի ընտրություններում 11 հազար ձայն հավաքած Սասուն Միքայելյանը:
Արամ Զ. Սարգսյանի այս դեմարշը, փաստորեն, կոնգրեսական շատ ուժերի սրտից բխած քայլ էր: Ինչն էլ բացատրվում էր վերջին շրջանում ՀԱԿ-ի ռուսամետության ահավոր սինդրոմիզացիայով, լիբերալ արժեքներից հրաժարման, ԲՀԿ-ի հետ մերձենալու, «վերլուծվելու» հոգեխանգարմունքով, մեծամասնականներում առաջադրվելու կասկածելի «դրդապատճառներով», և ընդհանրապես` ՀԱԿ-ի կասկածելի առնչություններով շատերի, այդ թվում և` Քոչարյանի «բանակի» հետ, որի օրոք էլ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը:
Ընդ որում, շատերը չեն բացառում, որ Արամ Զ. Սարգսյանը հետագայում կհրաժարվի նաև իր պատգամավորական մանդատից:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1334

Մեկնաբանություններ